Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինայի համար գազի սակագինը սահմանել 1000 խմ-ի դիմաց 385 դոլար՝  չսպասելով դատարանի որոշմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերի հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանը նախկինում էլ էր առաջարկում այս հնարավորությունը:

Էթինգերի կարծիքով «Գազպրոմն» ու Կիեւը պետք է գազի միջանկյալ գին սահմանեն, քանի դեռ ընթանում է դատաքննությունը:

Եվրոպացի պաշտոնյան նաեւ կոչ է արել գազային հատվածը քաղաքական ճգնաժամի թեժացման գործիք չդարձնել:

«Ռուս գործընկերները պետք է հաստատեն, որ գազամատակարարման հուսալիությունը կապահովվի: Ուկրաինան պետք է տարանցում ապահովի»,- մեջբերում է գործակալությունը Էթինգերի խոսքը: