Ուսումնական տարվա նախաշեմին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մեկնարկում է նոր ԱԿՑԻԱ. բոլոր այն հաճախորդները, որոնք սեպտեմբերի 1-ից 30-ը ձեռք կբերեն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի Կասկո ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ փաթեթը, ստանում են անվճար ապահովագրություն իրենց դպրոցական երեխաների համար:

Ընկերության մամուլի ծառայության հայտնում են, որ այդ դեպքում երեխաները մեկ տարի ապահովագրված կլինեն անբարենպաստ պատահարներից, ինչպես դպրոցից տուն ճանապարհին, այնպես էլ ողջ օրվա ընթացքում:

Նշենք, որ ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ փաթեթը, հնարավորություն է տալիս տարվա յուրաքանչյուր եղանակի համար, վճարելով ապահովագրավճարի 1/4 մասը, անհոգ վարել սեփական ավտոմեքենան, որն ապահովագրված կլինի գրեթե բոլոր ռիսկերից` բացի բնական մաշվածությունը:

Ապահովագրական ծածկույթը գործում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի, ԱՊՀ երկրների եւ Իրանի տարածքում: