Փակել են Հայաստանի խոշորագույն ձկնաբուծական տնտեսության՝ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի 5 ապօրինի արտեզյան հորերը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը լրագրողներին հայտարարեց, որ ընկերությունն ունեցել է 11 հորատանցք եւ վայրկյանում 1050 լիտր, որոնք շահագործել է բավականին օրինական: «Դրանից հետո նրան որոշել են ընդլայնվել, սակայն թույլտվություն ստանալու համար չեն դիմել եւ ինքնուրություն հորատել են 200 լ/վրկ դեբետով հորատանցք», - նշեց Գրիգորյանը: Աճուրդային հիմունքներով հորերի փակման աշխատանքները իրականացնում է «Վեյա» ՍՊԸ-ն՝ ռուսական համանուն շինարարական ընկերության դուստր ընկերությունը:
«Հորատանցքները հորատվում են 100 մ խորության վրա՝ բազալտի շերտի տակ գտնվող մաքուր ստորգետնյա ջրերին հասնելու նպատակով: Մակերեւույթներից ավելի շատ ջուր վերցնել չի կարելի. այնտեղ ջուրը այդքան էլ մաքուր չէ, եւ պիտանի է միայն ոռոգման համար: Սակայն պաշարների վերականգնման ներուժը մաքուր մակերեւույթներում պետք է տնտեսել: Այս ամենին հետեւելը մեր խնդիրն է», - հստակեցրեց Գրիգորյանը: Ապօրինի հորերի փակումը իրականցում է խախտող ընկերությունների հաշվին: Դրանք կրկին հորատելը գործնականում անհնար է:
«Յունիֆիշի» ղեկավարությունը մեկնաբանությունների համար անհասանելի էր մի քանի ժամ շարունակ:
Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի հորատած արտեզյան հորերի հայտնաբերումն ու փակումը: Հուլիսի 16-ից առ այսօր Արարատի մարզի ձկնաբուծարաններում խորքային հորերը լուծարելու և փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 952լ/վ ջուր (փականքներ տեղադրելով՝ 478լ/վ, հորերը լուծարելով՝ 474լ/վ), ինչը տարեկան կազմում է շուրջ 30 մլն խմ ջուր:





























