Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի հակաճգնաժամային տնտեսական ծրագրի առաջին ակնարկի արդյունքները: Այն թույլ կտա երկրին շուրջ 1.39 մլրդ դոլար հատկացնել: ԱՄՀ կողմից Ուկրաինային հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 4.5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդել է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, Ուկրաինայի վերաբերյալ երկու տարվա համար նախատեսված ծրագիրը հաստատվել էր ապրիլի 30-ին: Այն նախատեսում է Կիեւին 16.67 մլրդ դոլար հատկացնել՝ ուկրաինական կառավարության տնտեսական ծրագրի աջակցության համար: Ծրագիրը պետք է ապահովի մակրոտնտեսական կայունության վերականգնում, տնտեսության կառավարում, ինչպես նաեւ կայուն տնտեսական աճի ապահովում:





























