Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը:

«Այնտեղ հարցազրույց չկա, ինչի՞ մասին է խոսել, որ ես էլ մեկնաբանեմ: Ոչինչ չունեմ ասելու պարզապես, չեմ պատկերացնում, որ այնտեղ հարցազրույց կա որպես այդպիսին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ տնտեսության հեռանկարի մասին, Բաղդասարյանն ընդգծեց, որ դրանք անփոփոխ խոսակցություններ են, ոչինչ ավելի:

Նշենք, որ հայկական «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում Քոչարյանը խոսել է քաղաքականություն վերադառնալու, տնտեսության հեռանկարների եւ առհասարակ ինչպես է անցկացնում ազատ ժամանակը: