Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Ռոմպոյի առաջարկությամբ Պորոշենկոյին հնարավորություն է տրվել ելույթ ունենալ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովում՝ ներկայացնելու համար Ուկրաինայի արեւելքում ստեղծված ներկա իրավիճակի եւ դրա պատճառների մասին ուկրաինական տեսակետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Պորոշենկոն երկկողմ բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: