Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ին, 1970 թ. ծնված Լիռա Ա.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սարալանջի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին, քանդել այն ու ընկել ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: