Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 46 շենքին հարակից այրվում է ավտոտնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել` 11.50-ին:

Տեղում պարզվել է, որ Ռ. Բ.-ին պատկանող կրպակում այրվել է ներքին երեսպատումը (մոտ 4 քմ):