Սեպտեմբերի սկզբին կթողարկվի «Լոնդոնը՝ ըստ Ջոնսոնի» գիրքը, որի հեղինակը բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետն է: Նա հայտնի կատակասեր ու հեդոնիստ է:
Բորիս Ջոնսոնը ներկայացնում է քաղաքի հին ու ժամանակակից պատմությունը: Նրա փառքը կերտել են Ալֆրեդ Մեծը, Վիլհելմ Նվաճողը, Ջեֆրի Չոսերը, Ուիլյամ Շեքսպիրը, Սեմյուել Ջոնսոնը, Ջոն Ուիլքսը, Ուիլյամ Թերները, Լայոնել Ռոթշիլդը, Ուինսթոն Չերչիլը եւ նշանավոր այլ անհատականություներ:
Ըստ «Euromag»-ի, այդ մարդիկ ստեղծել են այն, ինչին երկու հազարամյակ ձգտել են հռոմեացիները՝ «գլոբալ ապրանքանիշ», այնպիսի հեղինակություն, որը մարդկանց ամբողջ աշխարհից հրավիրում է Լոնդոն՝ որոնելով այն ամենը, ինչը ստիպում է կյանքին եռալ:





























