Արաբական Միացյալ Էմիրությունները տարվա ընթացքում 8,7 մլրդ դոլարի նավթամթերք կարտահանի Եգիպտոս:
Եգիպտոսի նավթագազային ձեռնարկության (EGPC) պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ վառելիքի բեռնաթափումը կսկսվի արդեն սեպտեմբերին, փոխանցում է ՓՐԱՅՄ-ը:
Ներկայումս Եգիպտոսը էներգապաշարների պակաս ունի եւ ստիպված է ամսական 1 միլիարդից մինչեւ 1,3 միլիարդ դոլարի վառելիք ներմուծել: Ավելի վաղ Եգիպտոսի կառավարությունը ամեն տարի 15 միլիարդ դոլարից ավելի սուբսիդիա էր հատկացնում բենզինի եւ վառելանյութերի միասնական գին պահպանելու համար. դա երկրի ողջ բյուջեի գրեթե կեսն է: Այս տարվա հուլիսին Եգիպտոսի իշխանությունները կրճատել են բենզինի ամենատարածնած ապրանքանիշների սուբսիդավորումները, որը գների զգալի աճի պատճառ դարձավ: Հուլիսի 5-ի դրությամբ` վառելիքի գինը երկրում աճել է 70%-ով:





























