ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ բարձր մակարդակում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության եվրոպական հարցերով խորհրդի ավագ տնօրեն Չարլզ Կուպչենը, հաղորդում է UNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Ուկրաինան կներկայացնի նախագահ Պյոտր Պորեշենկոն:

Բացի այդ, Կուպչենը հստակեցրել է հանդիպման ընթացքում քննարկման ենթակա թեմաները:

«Քննարկումը կվերաբերվի այն եղանակներին, որոնցով ՆԱՏՕ-ն՝ ինչպես հավաքական, այնպես էլ Դաշինքի անդամ-պետությունները, անհատապես կարող են ամրապնդել ուկրաինական անվտանգությունը: Մենք կանդրադառնանք նախագծերի արդիականացման հարցին: Մենք կանդրադառնանք նոր զինավարժությունների անցկացման  հարցին՝ Ուկրաինայի պաշտպանությունը ապահովելու եւ ամրապնդելու նպատակով», - հայտարարել է Եվրոպական հարցերով ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի տնօրենը:

«Այլ խոսքով՝ ըստ էության, փորձում ենք օգնել Ուկրաինային այս դժվարին պահին՝ կայուն ժողովրդավարությունը վերակենդանացնելու իր ձգտման ճանապարհին», - հավելել է նա:

Կուչմենը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Եվրոպա ուղեւորության նպատակներից մեկը, որի ընթացքում վերջինս ներկա կգտնվի նաեւ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի գործողությունների պատասխանն է՝ Ուկրաինային  քաղաքական օգնություն տրամադրելու միջոցով: