ԼՂՀ կայուն ջանքերը, փորձությունների հանդեպ դրսեւորած խիստ զսպվածությունը եւ անկայուն հարեւանության նկատմամբ ցուցաբերած զգուշությունն օրեցօր առավել մեծացնում են ԼՂՀ հանդեպ ունեցած վստահությունը: Այս մասին ասված է Ֆրասիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուայի՝ ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ արած շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Թույլ տվեք Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անունից հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս ԼՂՀ անկախության  հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Երիտասարդ Ձեր ազգի հաջորդական կառավարությունների ջանքերի եւ պատասխանատվության զգացումի շնորհիվ ղարաբաղցիների մի նոր սերունդ այսօր կարող է վայելել խաղաղությունը եւ ապրել անվտանգ, ինչին ձգտում են աշխարհի բոլոր ժողովուրդները եւ ինչի օրինական իրավունքն ունեն բոլորը:

Ձեր կայուն ջանքերը, փորձությունների հանդեպ դրսեւորած խիստ զսպվածությունը եւ անկայուն հարեւանության նկատմամբ ցուցաբերած զգուշությունն օրեցօր առավել մեծացնում են ԼՂՀ հանդեպ ունեցած վստահությունը եւ տալիս իրենց արդյունքները. դրա վկայությունն է անկախության այս տարեդարձի նախօրեին տնտեսական իր հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Քալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը:

Մաղթում ենք շարունակական դարձնել ձեր երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման ուղին` առավել ամրապնդելով ԼՂՀ միջազգային ճանաչումը եւ երկրում բարօրություն ապահովելով, ինչին միշտ կարողանում են հասնել ազատ եւ ժողովրդավարական պետությունները: