Ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 52-ամյա Սոնյա Ա.-ի բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 25-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով Սոնյա Ա.-ի տուն` գողացել են մագնիտոֆոն, ալեհավաքի կարգավորիչ եւ 100 մ պլաստմասսե խողովակ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 31-ամյա Կարեն Բ.-ն:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Կարեն Բ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: