Պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից: Այս մասին նա ասել է «Ասավալ-Դասավալի» թերթին, հայտնում է  «Ազատ գոտին»:

Կիտովանիի խոսքով՝ անգամ Սահակաշվիլիի մտքով չի անցել իրեն քաղաքացիությունից զրկել, եւ դա արեց նախագահ Մարգվելաշվիլին:

Նախկին նախարարի խոսքով՝ դա կատարվել է մի քանի ամիս առաջ, սակայն այն ժամանակ ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Կիտովանին նաեւ հավելել է, որ եթե ինքը չլիներ, «չէին լինի ոչ Սահակաշվիլին, ոչ Իվանիշվիլին, ոչ էլ Մարգվելաշվիլին»:

Ենթադրվում է՝ Կիտովանիին քաղաքացիությունից զրկել են երկրորդ՝ ռուսական քաղաքացիություն ունենալու հիմքով: Վրաստանի օրենսդրությունը այլ քաղաքացիություն ունեցողներին զրկում է վրացական քաղաքացիությունից, եթե մյուս երկրի քաղաքացիությունը ստացվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո: