Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը: 18 նախարարություններից հինգը գլխավորում են կանայք:

Առանցքային նախարարները պահպանել են պաշտոնը: Նրանց թվում է ֆինանսների նախարար Տարո Ասոն, կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, էկոնոմիկայի նախարար Ակիրա Ամարին եւ ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:

2001թ.-ից հետո առաջին ագամ հինգ նախարարություններ գլխավորել են կանայք:  Մասնավորապես, առեւտրի նախարար է դարձել Յուկո Օբուտին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կեյձո Օբուտիի դուստրը, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ մտադիր է կանանց կառավարությունում ավելի մեծ լիազորություններով օժտել եւ որ մինչեւ 2020թ. նրանք կզբաղեցնեն պետական բարձր պաշտոնների մոտ մեկ երրորդը: