Ֆրանսիական Կալե քաղաքի իշխանությունները կարող են փակել նավահանգիստը, եթե Մեծ Բրիտանիան չփոխի իր վերաբերմունքը ներգաղթյալների հոսքի հանդեպ, որոնք ձգտում են Միացյալ Թագավորություն մեկնել Ֆրանսիայից:
Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշարը կարծում է, որ ապօրինի ներգաղթյալների հոսքը բարդացնում է երկրի բնակիչների կյանքը:
Ներկայումս Կալեում շուրջ 1,2 հազար միգրանտ կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեծ մասը Ֆրանսիա են փախել Էրիթրեայից, Սուդանից եւ Սոմալիից: Շատ գաղթականներ Ֆրանսիան օգտագործում են Մեծ Բրիտանիա ընկնելու համար:
Կալեում վերջերս հաճախադեպ են դարձել միգրանտների մասնակցությամբ քրեական պատմությունները:





























