Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 3-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում` արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14 րդ կմ-ի հատվածում դեռեւս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել Ն. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 DS 797 պ/հ  եւ Ն. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UT 684 պ/հ   ավտոմեքենաները վարորդ Վ. Մ.(ծնվ.1952թ.):

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Վ. Մ., Ս. Մ.(ծնվ. 1988թ.) , Ա. Ղ. (ծնվ. 1985թ.), Գ. Վ. (ծնվ. 1976թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ. Մ., Ա. Ղ. եւ Գ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության իսկ Ս. Մ. ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները: