Նոր պատժամիջոցների արդյունքում Ավստրալիան դադարեցրել է ուրանի մատակարարումներ Ռուսաստան, հայտնում է The Guardian թերթը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Թոնի Էբոթի հայտարությանը:
Ավստրալիան Ռուսաստանին ուրան չի վաճառի մինչեւ հետագա կարգադրությունները», - հայտարարել է նա: Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկոււմ է Ուկրաինային հումանիտար եւ նյութատեխնիկական ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Նա նաեւ հշեցրել է, որ Կիեւում ծրագրվում է դեսպանաուն բացել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ Ավստրալիան ուրանի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկիրն է:





























