Քաղաքաշինության նախկին նախարար, ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցությունի դուրս եկած Սամվել Թադեւոսյանը դեռ որեւէ աշխատանքի չի անցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Թադեւոսյանն ասաց, որ երկու ամիս է՝ գտնվում է արտերկրում, հանգստանում է, դեռ Հայաստան չի վերադարձել: « 2 ամիս է՝ դրսում եմ, բուժվում եմ, հանգստանում եմ»,-ասաց նախկին նախարարը՝ խոստանալով մյուս հարցերին պատասխանել վերադարձից հետո:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Թադեւոսյանը զբաղվում է իր բիզնեսներով, նա լամինատ եւ շինանյութ է ներկրում Հայաստան, ունի նաեւ հյուրանոցային համալիր:





























