Հայ ազգային կոնգրեսը սահմանարական բարեփոխումների շուրջ Դաշնակցության հետ տարաձայնություններ չունի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է, արդյոք, հենց այստեղ ոչ կշխանական քառյակի ներսում պառակտում առաջանալ՝ (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ) Խաչատրյանը նշեց, որ, համենայն դեպս մյուս, երկուսի հետ ՀԱԿ-ը նմանատիպ տարաձայնություննր չունի:

«Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա դա նրանց որոշելիքն է: Սակայն կարող եմ ասել նաեւ, որ այլ հարցերի շուրջ հայացքների միջեւ լուրջ տարբերություններ չկան: Հույս ունեմ, որ չեն էլ լինի, քանի որ առաջիկայում շատ աշխատանքներ ունենք: Թիմը, որ իշխանության կգա, նույնպիսի բարդությամբ օրակարգ կստանա, ինչպես եղել է 90-ական թթ.՝ չհաշված պատերազմը», - հայտարարեց Խաչատրյանը: Նրա կարծիքով, Ներկայիս կառավարության գլխավոր խնդիրը գաղափարների ճգնաժամն է եւ այսօրվա օրով մտածելու հարկադրված սովորությունը:

Նկատենք, որ «քառյակից» սահմանադրական բարեփոխումները սատարում է  միայն ՀՅԴ-ն: