Հայաստանում ռուսական ռազմաբազայի «շրջափակման» լուրը չի համապատասխանում իրականությանը, ասաց Հարավային ռազմական օկրուգի ներկայացուցիչը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակումը ռազմաբազայի «շրջափակման» մասին:
«Մատակարարումների հետ կապված ոչ մի խնդիր չկա, բազան աշխատում է բնականոն ռեժիմով»,- ընդգծել է զրուցակիցը:
Թերթը գրել էր, թե «շրջափակումը» այն բանի հետեւանք է, որ Ռուսաստանի ռազմական օդանավերը չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը, քանի որ Թուրքիան եւ Վրաստանը արգելել են իրենց օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների չվերթները»:
Այսպիսով, խոսքը ռազմական ինքնաթիռների, այլ ոչ թե քաղաքացիական ավիացիայի մասին էր:




























