Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 3-ին, ժամը 11.31-ին տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի, Սեւան քղաքի Նաիրյան 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցոցներին եւ հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել են Մ. Կ.-ի (ծնվ. 1946թ) դին:





























