Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 12 տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գեւորգ Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա օգոստոսի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, օգտվելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հրուշակեղենի արտադրամասի աշխատողների անուշադրությունից` արտադրամասից գողացել է բջջային հեռախոս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: