Ոստիկանության Կումայրիի եւ ԼՂՀ ոստիկանության Ասկերանի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել եւ Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Նարինե Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: