Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Վանաձորի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 38/1 շենքի մոտ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելու ընթացքում, վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության տարոնի բաժնի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին եւ հայտարարել, որ նշված վայրում կատարել է հետընթաց, սակայն չի նկատել, որ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն, այդ իսկ պատճառով հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:





























