Սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք գագաթնաժողովին Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Վրաստանը եւ Հորդանանը դաշինքի հետ իրենց հարաբերություններում նոր կարգավիճակ կստանան:
Կողմերը «ոսկե քարտ» կստանան եւ կդիտարկվեն՝ որպես «համար առաջին գործընկեր», ինչը նշանակում է ամենաբարձր դիրքը՝ առանց ՆԱՏՕ-ին փաստացի անդամակցության կամ «համագործակցության ընդլայնված հնարավորություններ», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Շվեդիայի պաշտպանության նախարար Քերին Էնսթրեմը, ով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին երկիրը կնրկայացնի արտգործնապարար Կարլ Բիլդթի հետ, հաստատել է դաշինքի հետ համագործակցության հետագա ընդլայնմանը Շվեդիայի պատրաստակամությունը:





























