Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի եւ Բելառուսի համատեղ զինավարժություններ են անցկացվում: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությանը:
Ռուսական կողմից զինավարժություններին մասնակցում են պարաշյուտա-դեսանտային գումարտակը՝ հաստիքային սպառազինությամբ եւ տեխնիկայով, իսկ բելառուսական կողմից՝ 25 մարդուց բաղկացած Բրեստի շարժական բրիգադի ստորաբաժանումը: Զինավարժությունների ընթացքում մասնակիցները պետք է ցուցադրեն լեռնանցքի նվաճումը, հաղթահարեն ջրային խոչընդոտներ, պաշտպանողական գիծ պատրաստեն եւ պաշտպանողական կռիվ մղեն:
Զինավաժությունները կավարտվեն սեպտեմբերի 5-ին:




























