Ուկրաինայի իշխանությունները «Պատ» նախագծի շրջանակներում Ռուսաստանի հետ սահմանին շինարարություն են սկսել, հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք սկսում ենք «Պատ» նախագիծը: Սա Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ իրական պետական սահմանի կառուցում է», -ասել է Յացենյուկը:
Որոշ տվյալներով՝ խոսքը փշալարերով պողպատյա ցանկապատի մասին է, որի միջով էլեկտրական հոսանք կանցնի: Նման նախագիծ դեռ հունիսին պատրաստել եւ նախագահի վարչություն էր ուղարկել Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկին:
Նախագծի համաձայն, 1920 կմ-անոց պատը պետք է շարունակվի Դոնեցկի, Խարկովի եւ Լուգանսկի մարզերով: Պատի շինարարությունը կֆինանսավորեն բարեգործական հիմանդրամներից: Նախագծի նախնական արժեքը 100 մլն եվրո է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























