ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է  բալթյան երկրներում ռազմական ներկայությունն ուժեղացնելու, այդ թվում նաեւ Էստոնիայի ռազմածովային  կայանում ՌՕՈՒ-ի զորամասեր տեղակայելու մասին: Այդ մասին նա հայտնել է Տալլինի մամուլի ասուլիսում:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ բալթյան երկրներում ԱՄՆ ռազմական ներկայությունն ավելացնելու նախաձեռնությունը ներառում է ՌՕՈՒ-ի հավելյալ զորամասերի, օդանավերի տեղակայում՝ զորավարժություններ անցկացնելու համար: Մենք կարծում ենք, որ դրանց տեղակայման լավագույն վայրը Էստոնիայի ռազմածովային կայանն է», - հայտարարել է Օբաման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվել էր, որ սեպտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկօրյա այցով ժամանել է Տալլին, որտեղ հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի գործընկերներին:

Սեպտեմբերի 2-ին Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հայտարարել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ տեղակայելու անհրաժեշտության մասին: