Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ լրատվական ծառայությունից:

Թե ինչու է աշխատանքից ազատման դիմում գրել Գոհար Պողոսյանը, ԱԺ-ից չհայտնեցին, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ նա նշանակվելու է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: