Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ Հայաստանը 144 երկրների մեջ զբաղեցրել է 105-րդ տեղը: Այդ մասին ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) կողմից հրապարակված «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015թթ»-ում: Հայաստանի բաժինը պատրաստել է «Տնտեսություն եւ արժեքներ» վերլուծական կենտրոնը՝ Մանուկ Հերգնյանի գլխավորությամբ:

WEF-ի գնահատմամբ, ոչ այդքան բարձր մակարդակում է մրցակցային ակտիվությունը (85-րդ տեղ):

Եկատմի հարաբերակցությամբ ընդհանուր հարկային ծանրաբեռնվածությունը ցուցանիշը կազմել է 38,8%: Այս ցուցանիշով Հայատանը 73-րդ տեղում է: Հարկերի այսպիսի մակարդակը նվազեցնում է ներդրումային գրավչությունը. Այստեղ Հայաստանը 105-րդն է:

Նկատենք, որ 2013-2014թթ. ինդեքսի համեմատությամբ, Հայաստանը տնտեսական ակտիվությամբ 17 կետով բարձրացել է: