Դատական համակարգի անկախության մակարդակով Հայաստանն աշխարհի 144 երկրներից 107-րդն է: Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի  (WEF) «Գլոբալ  մրցունակություն  2014-2015» զեկույցում: Հայաստանին վերաբերող մասը պատրաստել է «Տնտեսությունը եւ արժեքները» վերլուծական կենտրոնը՝  Մանուկ Հերգնյանի գլխավորությամբ: 

Բիզնեսը վարելու մյուս իրավական  ոլորտը փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն է, որը նույնպես գնահատվել է որպես ոչ այնքան բարենպաստ (97-րդ տեղ): Հանրապետությունը լուրջ հետ է մնում նաեւ  կորպորատիվ էթիկայի մակարդակի  (90-րդ տեղ) եւ մտավոր  սեփականության պաշտպանության  (84-րդ տեղ) առումով: Սեփականության իրավունքների մասով վարկանիշն ընդհանուր առմամբ մի փոքր լավ է՝ 67-րդ տեղ: 

Հայաստանը ցածր տեղեր է զբաղեցրել ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում, այլեւ հենց օրենսդրության ոլորտում: Գործնական վեճերը լուծելու հարցում դրա արդյունավետությունը  վարկանիշում զբաղեցրել է 95-րդ տեղը: