Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնական Գագիկ Նահապետյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Գագիկ Նահապետյանից, ով նշեց հետեւյալը. «Զանգահարեք վարչություն, քանի դեռ որեւէ հստակ պատասխան չունեմ, հաւրցը ուղղեք վարչությանը»:

Իսկ վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ առայժմ որեւէ հրաման չկա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա նշանակվելու է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: