Երեւանի Բաղրամյան փողոցում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում օգոստոսի 26-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Երեւանի Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: Ի դեպ, ոստիկանությունն իր տարածած հաղորդագրության մեջ հարկային տեսչության պետի անունը չի նշում:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքից հետո Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 1977 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն, 1977 թ. ծնված Սուրեն Ղ.-ն, 1985 թ. ծնված Գարիկ Մ.-ն եւ 1979 թ. ծնված Ջանիբեկ Մ.-ն: Ռոբերտ Կ.-ն մարմնին առկա են եղել վնասվածքներ: Պարզվել է, որ ժամը 03.50-ին գիշերային ակումբում, խախտելով հասարակական կարգը, ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբի հաճախորդների միջև, որի ընթացքում վնասվել է ակումբի սառնարանի ապակյա դուռը: Կատարվում է հետաքննություն: