Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի երկրորդ փեսան՝ Վովա Թամրազյանն արդեն մոտ 1 ամիս աշխատում է ֆինանսների նախարարությունում:
NEWS.am-ին նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վովա Թամրազյանն օգոստոսի 8-ից է նշանակվել «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան պետ:
Նշենք, որ այս նշանակման մասին սեպտեմբերի 2-ին գրել էր «Ժամանակ» թերթը: Ի դեպ, այս նշանակման մասին արդեն երկար ժամանակ խոսվում է:





























