ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով նա  նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: