Ռուսաստանից Հայաստան ստացվող տրանսֆերտների մակարդակը նվազել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը՝ վկայակոչելով հանրապետության ԿԲ-ի տվյալները:

Նա նկատեց, որ Կենտրոնական բանկը ռուսական տնտեսության ռիսկերի վտանգի մասին միայն հիմա խոսում՝ 2014թ. 3-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, այն դեպքում, երբ այդ ռիսկերն արդեն հայտնաբերվել էին տարվա սկզբից:

«Ռուսական բյուջեում մեծացել է սոցիալական ծանրաբեռնվածությունը, իսկ պաշտպանության ծախսերը տարեց տարի աճում են եւ հենց դրանք էլ, եթե հիշում եք, ժամանակին հանգեցրին երկրի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հրաժարականին», - հավելեց Խաչատրյանը:

Նկատենք, որ Հայաստանի ԿԲ-ի վիճակագրությամբ՝ 2014թ. մայիսին, հունիսին եւ հուլիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ռուսաստանից ֆիզիկական անձանց տրանսֆերտները նվազել են համապատասխանաբար 1,2%, 6,4% и 3,9%-ով:

Հայաստանի ԿԲ-ն կանխատեսումներով՝ Ռուսաստանում սպասվում է ցածր տնտեսական ակտիվություն եւ սղաճ: Ուկրաինական իրադարձությունները կարող են հանգեցնել կապիտալի փախուստին: