Հունիսի 19-ին` ժամը 11-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հարցերը.
- ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագրի եւ աշխատակարգի հաստատում,
- Խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումների և աշխատանքային խմբեր ստեղծելու հարցը,
- ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունների (2010-2011 թվականների համար) հաստատում, առցանց համակարգի ներդրման առաջարկի ներկայացում եւ քննարկում,
- «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկուցում։
Նիստին կմասնակցեն ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամները (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ), ինչպես նաեւ հրավիրված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։


























