Բաթումի քաղաքապետ Գերոգի Երմակովի  հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով առաջին անգամ մասնակցում էր Բաթումի քաղաքի օրվա տոնակատարությանը,  որն այս տարի  անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով:  Սամվել Բալասանյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ  Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում , որին մասնացել են  9 պետությունների պատվիրակներ:  Հանդիպման ընթացքում եւ  շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք  ծրագրերը  տարբեր ոլորտներում: Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ  քաղաքը  դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության եւ ներդրումների համար:

Գեորգի Երմակովը եւ Սամվել Բալասանյանը խոսել են  Բաթումի եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու եւ մշակելու մասին` երկուստեք պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց կյանքի կոչմանը: Իր հերթին Գյումրիի քաղաքապետ Սամվել  Բալասանյանը  Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին կայանալիք Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը: