«Ալ Քաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին հայտարարել է Հնդկաստանում ծայրահեղական խմբավորման մասնաճյուղ ստեղծելու մասին, որի նպատակն է, ըստ նրա` «տարածել ջիհադի դրոշը Հարավային Ասիայի երկրներում»:
Փորձագետները Զավահիրիի հայտարարությամբ տեսագրության հայտնվելը պարզաբանում են նրանով, որ «Ալ Քաիդան» փորձում է առաջ անցնել մրցակից «Իսլամական պետության» ջիհադիստններից, որոնց վերահսկողության տակ այժմ գտնվում են Իրաքի հյուսիսի եւ աեւմուտքի զգալի տարածքներ:
Ըստ Զավահիրիի` նոր ստորաբաժանումը կկոտրի սահմանները եւ կմիավորի տարածաշրջանի մահմեդականներին` պայքարելով Հնդկաստանում, Մյանմարում եւ Բանգլադեշում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























