ԱՄՆ եւ Իրաքի պատվիրակությունները սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Ժնեւում` Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունները քննարկելու համար:
Այս մասին իր թվիթերում գրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բերնսը, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Շերմանը, ինչպես նաեւ ազգային անվտանգության հարցերով փոխնախագահի խորհրդական Ջեյքոբ Սալիվանը սեպտեմբերի 4-5-ին Ժնեւում կհանդիպեն Իրանի ներկայացուցիչների հետ», — տեղեկացրել է Հարֆը, փոխանցում է gazeta.ru-ն: