Ռուսական «Պոլայն» նավը, որը բեռնավորված Չինաստան էր ուղեւորվել Կամբոջայի դրոշով, խորտակվել է Ճապոնական ծովում:
Նավը փայտ էր տեղափոխում Պլաստուն նավահանգստից դեպի Պրիմորյե երկրամաս: ԿԺԴՀ-ի ջրերում նավը հայտնվել է ցիկլոնի կենտրոնում եւ շրջվել: Անձնակազմի տասն անդամներից մեկն ունեցել է Ուկրաինայի քաղաքացիություն, մյուսները ռուսաստանցի են եղել, փոխանցում է «Դեյտա» գործակալությունը:
Պրիմորյեի երկրամասի ծովային նահվահանգիստների ղեկավարությունից հայտնել են, որ նավում ինը մարդու փրկել են դեպքի վայրին մոտեցած մյուս նավերը, նավապետի երկրորդ օգնականը վախճանվել է: Եվս մեկ նավաստու որոնումները շարունակվում են: Որոնումներն իրականացնում են Սախալինի «Ալդան» նավը, ճապոնական հերթապահ նավը եւ հարավկորեական Golden shake նավը:
Փրկարարական գործողությունների ավարտից հետո միջադեպը քննելու է Ծովերի եւ գետերի պետական վերահսկողության տեսչությունը։





























