Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատերազմի Ռուսաստանի դեմ` Ուկրաինայի իրավիճակի պատճառով:
Հեյգելը CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ Մոսկվան «նախկինի պես շարունակում է շատ վտանգավոր քայլեր ձեռնարկել, որոնք ավելի են սրում լարվածությունն» Ուկրաինայում: Ըստ նրա` այդ քայլերը «հետեւանքներ կունենան Ռուսաստանի համար», հայտնում է gazeta.ru-ն:
Բացի դրանից, ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «այդ կապակցությամբ ռազմական գործողություններ, պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ»:
Հեյգելը ողջունել է ԱՄՆ ղեկավարության մոտեցումը` Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում: Պենտագոնի ղեկավարը կարծում է, թե հիմքեր չկան պնդելու, որ դիվանագիտական ջանքերը զուր են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում:




























