Իսլամական համալսարանից Սաուդյան աստվածաբան, դոկտոր Ալի բին Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի իշխանություններին առաջարկել է վերահուղարկավորել  իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեին: Այդ նախաձեռնության հիմնավորմանն է նվիրված  փաստաթղթի 61-րդ էջը, հայտնում է NEWSru-ն:

Առաջարկվում է դամբարանը տեղափոխել Մեդինայի Մասջիդ ալ Նաբավիի մզկիթից, որն իսլամի երկրորդ սրբավայրն է: Մուհամեդից բացի`գմբեթի տակ հանգչում են խալիֆաներ Աբու Բաքրը եւ Ումարը: Սրբավայրը երկրպագվում է  շիա մահմեդականների կողմից:

Գիտնականն առաջարկում է մարգարեի գերեզմանը տեղափոխել ալ Բաքի պատմական գերեզմանոց, որտեղ հանգչում են նրա ընտանիքի բազմաթիվ անդամներ, նաեւ` հայրը: Այնտեղ մասունքները պետք է անանուն թաղվեն: Նախատեսվում է նաեւ քանդել Մասջիդ ալ Նավաբիի զգալի մասը: 

Մյուս գիտնական աստվածաբանը՝ դոկտոր Իրֆան ալ Ալաուին կարծում է, որ սրբավայրը քանդելը կտրուկ կսրի լարվածությունը սուննիների եւ շիաների միջեւ: Ըստ նրա` առաջարկոը վկայում է  Սաուդյան Արաբիայում ծայրահեղական վահաբիզմի գաղափարախոսության ձեւավորման մասին: Ըստ վահաբիտների` մարգարեի գերեզմանի երկրպագությունը կռապաշտության դրսեւորում է, որը պետք է կանխել: