ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիիճակի կարգավորման ծրագիրը պետք է ներառի ապստամբներին ռուսական օգնության դադարեցումը, լրագրողներին ասել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին, հայտնում է «Կորեսպոնդենտը»։

 «Կարծում ենք՝ եթե նախագահ Պուտինը պատրաստ է դադարեցնել ապստամբների ֆինանսավորումը, զինումը եւ պատրաստումը, հանել ռուսական զորքերը Ուկրաինաից, այդ նպատակներին սատար կկանգնենք ոչ միայն մենք, այլեւ իհարկե ուկրաինացիները։

Բայց նախագահի ծրագրում դա չի նախատեսվում։ Ներկայումս շատ աշխատանք կա կատարելու։ Նախագահ Պուտինը շատ խոսքեր է ասում, որոնք գործողություններով չեն ամրագրվում», — ասել է Պսակին։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը կարծում է, որ ծրագրում չի շոշափվում առանցքային թեման՝ «ի՞նչ անել այդ ներխուժման մեջ ռուսական մասնակցության հետ»։

Ավելի վաղ Պուտինը հրապարակել էր Դոնբասի իրավիճակի կարգավորման գործողությունների իր ծրագիրը՝ բաղկացած 7 կետից։