ՆԱՏՕ-ն կաջակցի Ռումինիային՝ այդ երկրի օդային տարածքում պարեկություն իրականացնելու հարցում: Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը համաձայնել է իր երկրի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ռաազմական օդանավեր տեղակայելուն: Այս մասին հաղորդել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:

Օդանավերի սպասարկման համար Ռումինիայում է գտնվում ՆԱՏՕ-ի 200 զինվոր: Օդանավերի թվի մասին Բասեսկուն ոչինչ չի ասել, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, Ռումինիան իր վրա կվերցնի  Ուկրաինայի նկատմամբ կիբերհարձակումները հետ մղելու ՆԱՏՕ-իծրագրի ղեկավարությունը, ասել է Բասեսկուն: