Ամստերդամում անսովոր բողոքի ակցիա կկայանա՝ ընդդեմ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների: Սեպտեմբերի 14-ին այդ քաղաքի կենտրոնական հրապարակում կկայանա «լոլիկային մարտ»:
Պայքարին կմասնակցի 2 հազար մարդ, որոնց տրամադրության տակ կազմակերպիչները կդնեն 120 հասունացած լոլիկներ՝ ընդհանուր 10 տոննա զանգվածով, հայտնում է Deutsche Welle –ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն:
Մեկժամանոց արշավին մասնակցությունը կարժենա 15 եվրո: Գումարը կուղղվի լոլիկները գնելուն եւ հրապարակը մարտից հետո մաքրելուն:
«Մենք ցանկանում ենք օգնել նիդեռլանդացի գյուղատնտեսներին, որոնք տուժել են ռուսական էմբարգոյից», - հայտարարել է կազմակերպիչներից մեկը: Ըստ նրա՝ նախաձեռնության նախատիպը Լա Տոմատինա հայտնի փառատոնն է, որն ամեն տարի կայանում է իսպանական Բունյոլեում:




























