Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի, Վարդաշեն թաղամասի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքում ուժեղ քամուց տանիքների թիթեղները պոկվել եւ ընկել են ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց պոկվել են չշահագործվող արտադրական շինության տանիքի թիթեղները, ընկել երկհարկանի տներից մեկի տանիքին եւ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաեւ վնասել էլ.լարեր:

Փրկարարները հեռացրել են թիթեղները (մոտ 7 թիթեղ):