Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կործանվել է «ՄիԳ-31» կործանիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովին:
Կործանումը տեղի է ունեցել Արմավիր քաղաքից 25 կմ հեռավորության վրա:
«Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի ժամանակով 07.38-ին Արմավիրից 25 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել «ՄիԳ-31» օդանավը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք փրկարարների ուղղաթիռով տեղափոխվել են բազային օդանավակայան:





























