Հյուսիսատլանտյան դաշինքը Ուելսի գագաթաժողովում բալթյան տարածաշրջանում արագ արձագանքման ունակությունը բարելավելու միջոցառումներ կձեռնարկի՝ միաժամանակ չխախտելով Ռուսաստանի հետ գոյություն ունեցող համաձայնագրերը:

Այս մասին չորեքշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է  Ukrinform-ը:

«Գագաթաժողովին մենք մի շարք միջոցներ կձեռնարկենք, որոնք կնախատեսեն մասնավորապես բալթյան տարածաշրջանում արագ արձագանքման ունակության բարելավում՝ ՆԱՏՕ-Ռուսաստան համաձայնագրի դրույթների պահպանմամբ»,- ասել Անգելա Մերկելը:

Նա նշել է, որ հասկանում է բալթյան երկրների «մտավախությունը» Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հետ կապված, բայց հիշեցրել է, որ համաձայն Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի՝ Դաշինքը պատրաստ է երաշխավորել իր անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի եւ բալթյան երկրների ինքնիշխանությունը: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը չի խախտվի: